Զինծառայությունից խուսափածներին կհամաներեն 8 ապրիլի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում համաներում կհայտարարվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայակազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած անձանց համար։ Կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարարության նախագծին։ ԱՆ-ն մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` համաներում կստանան 5000-ից ավելի հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձ։ «Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր համաներման ակտն ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում կամ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,- ասել է Բադասյանը։ Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաներումը կիրառվում է հատկապես այն քաղաքացիների համար, որոնք Հայաստանում չեն ու չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման ենթարկվելու պատճառով։ Վարչապետը նշել է՝ իր կարծիքով՝ սա ճիշտ որոշում է, և իրենք քաղաքական պատասխանատվություն են վերցնում այն ընդունելու համար։ Նախարար Բադասյանը նշել է նաև, որ մի շարք դեպքերում համաներման հնարավորությունի չի տարածվի զինծառայությունից խուսափածների վրա։ Կառավարությունում ընդգծել են, որ սա քաղաքական որոշում է։ Վարչապետը նշել է, որ սա նոր փուլ է՝ Սփյուռքի հետ հարաբերություններում նոր էջ բացելուն ընդառաջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |