Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ

Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ

PanARMENIAN.Net - Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից ու նշանկվել Տավուշի մարզպետ, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

Արթուր Ճաղարյանը նշանակվել է Իջևանի ղեկավարի պաշտոնակատար:

Ղալումյանը Փաշինյանի քավորն է։ Նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր 2019-ի սեպտեմբերի 14-ին։

Ապրիլի 1-ին կառավարության նիստում Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվել էր պաշտոնից և նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` փոխարինելով Հակոբ Արշակյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---