LinkedIn սոցիալական ցանցի ավելի քան 500 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել։ Դրանք հրապարակվել են հաքերների ֆորումում, որի անվանումը չի նշվում, ասվում է Cyber News-ի զեկույցում։
LinkedIn-ի ներկայացուցիչը հաստատել է Insider-ին արտահոսքի փաստը։
«Մենք դեռևս ուսումնասիրում ենք խնդիրը, սակայն, հրապարակված տվյալները, հավանաբար, ներառում են LinkedIn-ից ստացած բաց տեղեկություններ՝ այլ կայքերից ստացված տվյալների հետ համադրությամբ, գրում է TJournal-ը։
Տվյալները ներառում են ID աքաունթներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, տեղեկություններ աշխատավայրի մասին, սեռը և հղումներ սոցցանցերում հաշվառման այլ գրառումներին։
LinkedIn-ը 740 մլն օգտատեր ունի, ուստի արտահոսքը կարող է սոցցանցի օգտատերերի մոտ երկու երրորդին առնչվել։
Չարագործները կարող են օգտագործել տեղեկությունները ընկերությունների վրա հարձակումներում՝ աշխատակիցների մասին տեղեկությունների միջոցով։
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ համացանցում են հայտնվել Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերի տվյալներ։ Դրանք հավաքվել են մինչր 2019թ․։ Ընկերությունը բացառել էր կոտրելու տարբերակը։