«Սպուտնիկ V»-ն ստեղծողները հուսով են՝ պատվաստումից հետո իմունիտետը գուցե ցմահ պահպանվի10 ապրիլի 2021 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրը հայտարարել է, որ հուսով է՝ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո իմունիտետը ցմահ կլինի։ «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ։ Սրսկվեցիր երկու անգամ ու հանգիստ կարող ես ապրել 5-10 տարի և ավելին։ Ես ասել եմ, որ իմ հակամարմինները կտակելու եմ իմ սերունդներին»,- ասել է Գինցբուրը, գրում է Interfax-ը։ Նա հավելել է՝ Գամալեայի անվան կենտրոնը, որը ստեղծել է պատվաստանյութը, հատուկ հետազոտման շրջանակում կրկին կպատվաստի նրանց, ում մոտ հակամարմինների քանակը կնվազի։ «Ոչ թե նրանց կորոնավիրուսից պաշտպանելու համար, այլ առաջին հերթին, տեսնելու, թե որքան արագ է նրանց մոտ մշակվում հակամարմինային պատասխանը։ Եթե այն հասնում է պաշտպանության համար անհրաժեշտ մակարդակի 2-3-4 օրում, նշանակում է՝ նրանց մոտ առաջացել են հիշողության բջիջներ։ Նշանակում է՝ իմունային պատասխանը առաջին պատվաստումից հետո նրանց մոտ պահպանվել է»,- ասել է նա։ Գիտական կենտրոնում այդ հետազոտման համար նախատեսում են 1-1․5 տարի հատկացնել։ Ավելի վաղ Գինցբուրը հայտարարել էր, որ կորոնավրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն առնվազն 2 տարվա իմունիտետ է առաջացնում, սակայն հնարավոր էր համարում, որ այն ավելի երկար կպահպանվի։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |