ԶԼՄ․ Եգիպտոսն ընդհատել է բանակցությունները Թուրքիայի հետ

ԶԼՄ․ Եգիպտոսն ընդհատել է բանակցությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Եգիպտոսը ժամանակավորապես դադարեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ, այդ թվում անվտանգության ոլորտում, տեղեկացնում է Al Arabiya-ն։

Կահիրեն ժամանակավորապես կասեցնում է շփումներն Անկարայի հետ, քանի դեռ Թուրքիան չի կատարել Լիբիայից իր զինյալներին դուրս բերելու Եգիպտոսի պահանջը։

Ըստ թերթի աղբյուրների՝ Թուրքիան լրացուցիչ ժամանակ է պահանջել իր ռազմական խորհրդականներին Լիբիայից դուրս բերելու համար, մինչդեռ Կահիրեն պահանջում է, որ Թուրքիան անհապաղ և անվերապահորեն հեռանա այդ երկրից։

Մարտին Թուրքիան վերսկսել էր իր դիվանագիտական շփումները Եգիպտոսի հետ, իսկ մեկ շաբաթ անց թուրքական իշխանությունները կարգադրել էին «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ կապ ունեցող ստամբուլյան հեռուստաալիքներին անհապաղ դադարեցնել քննադատությունը Եգիպտոսի հասցեին։

«Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունն արգելված է Եգիպտոսում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---