Փոխնախարար․ 2021-ին Թուրքիայից ՀՀ որևէ գյուղապրանք չի ներմուծվել

Փոխնախարար․ 2021-ին Թուրքիայից ՀՀ որևէ գյուղապրանք չի ներմուծվել

PanARMENIAN.Net - 2021-ի հունվարի 1-ից՝ Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Իրանից ներմուծումների մասով փոխնախարարը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում:

«Խնդիրն այն է, որ ապրանքի գինը բարձրացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին», - ասել է Սիմոնյանը:

Թուրքիայից լոլիկի ներմուծման լուրերի մասին ճշտող հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ Վրաստանից եկող ու վրացական ծագման ապրանքներն ազատ են ներմուծվում ՀՀ, եթե թուրքական ապրանք է Վրաստանով գալիս, այդտեղ արդեն հանցակազմ կա։

Փոխնախարարը նշել է, որ նախկինում այդ երկրից ներմուծվում էր մոտ 2900 ապրանքատեսակ, իսկ փոփոխություններից հետո ավելացվել են նաև որոշ կոդեր։ Նրա խոսքով՝ կան ապրանքներ, որոնց ներմուծումը թույլատրվել է, քանի որ լոգիստիկ խնդիրներ են եղել։ Դրանք հիմնականում տեղական արտադրության համար հումք ծառայող ապրանքատեսակներն են։

Կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Պատճառը 44-օրյա պատերազմում այդ երկրի ռազմական բացահայտ աջակցությունն էր Ադրբեջանին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---