Ալիև․ Պուտինի հետ խոսել ենք «Իսկանդերի» բեկորներից, Երևանից պաշտոնական պատասխանի ենք սպասում

Ալիև․ Պուտինի հետ խոսել ենք «Իսկանդերի» բեկորներից, Երևանից պաշտոնական պատասխանի ենք սպասում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի հրթռիների բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունը։ Ըստ նրա՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։ Այդ մասին նա ասել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ալիևը նաև ասել է, թե պաշտոնական պարզաբանում է ակնկալում Երևանից։

Նա նշել է նաև, որ իր ցուցումով պաշտպանության նախարարությունը ռուսական կողմին պաշտոնական նամակ է հղել լուսանկարներով և ապացույցներով։ Պատասխանը դեռ չի ստացվել։

Ալիևը նաև ասել է, թե Երևանը «տարօրինակ» հայտարարություններ է անում այդ հրթիռների մասին։

«Մեկ նրանք ասում են չպայթած հրթիռների մասին, մեկ ասում են, որ գաղտնիք է։ Ուրեմն, այնուամենայնիվ, դրանք կիրառվել են։ Մենք պաշտոնական պատասխան ենք սպասում Երևանից։ Ես ավելին կասեմ՝ մենք բավարար տեղեկատվություն ունենք, բայց պաշտոնական պարզաբանման ենք սպասում»,- ասել է նա։

Ալիևը հայտարարել է նաև, որ «շատ է մտահոգված է» հայկական բանակի արդիականացման ծրագրերով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ ենք մտահոգված, որ Հայաստանը բանակցում է ՌԴ հետ իր բանակի արդիականացման շուրջ։ Եվ մենք մեր մտահոգության մասին իրազեկել ենք ռուսական կողմին։ Վրեժի համար ցանկացած հնարավորություն միայն անհարկի լարվածություն կառաջացնի»,- ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական Ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտարարել էր, որ Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» համալիր Շուշիում։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի օգտագործել «Իսկանդեր», դա փաստել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Այդ հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Ի վերջո, ՌԴ ՊՆ՝ հրթիռները չկիրառվելու մասին հայտարարությունից հետո կառավարությունից հայտարարեցին, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն էին տրամադրել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---