ՄԻՊ-ը Գյումրիում հանդիպել է շիրակցի գերիների հարազատներին

ՄԻՊ-ը Գյումրիում հանդիպել է շիրակցի գերիների հարազատներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ի վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ:

Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև ՄԻՊ իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:

Ապրիլի 9-ի առավոտյան Շիրակում գերիների հարազատները փակել էին մարզ տանող բոլոր ճանապարհները, ինչպես նաև Գյումրի-Երևան երկաթուղին։ Նրանք պահանջում էին վերադարձնել իրենց հարազատներին։

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---