Քոչարյանի գործով նիստը հետաձգվել է․ Նա ներկա չէր՝ Covid-19 թեստ է հանձնել13 ապրիլի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել Մարտի 1-ի գործով դատական նիստին, բժշկի ցուցումով կորոնավիրուսի թեստ է հանձնել, դատական նիստի ժամանակ հայտնել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը, փոխանցում են պաշտպանական թիմից։ Նա նշել է, որ կորոնավիրուսի հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չի հայտնել՝ խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալի բացակայության պարագայում հնարավոր չէ շարունակել նիստը, այն պետք է հետաձգվի։ Հաջորդ նիստը կլինի մայիսի 4-ին, քանի որ մինչ այդ ես ամենամյա արձակուրդում եմ լինելու»,- հայտնել է դատավոր Աննա Դանիբեկյանը` պաշտպանական կողմից պահանջելով, որ Քոչարյանի թեստի պատասխանը ստանալուն պես դատարանին տեղեկացնեն այդ մասին, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը) հարուցված քրգործով նիստ էր նշանակված։ Մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |