Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

PanARMENIAN.Net - Արցախի Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը` հայտնելով, որ այն չի բացվի, մինչև վարչապետը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նրանք հայտարարում են` այլևս Երևան չեն գնալու, վարչապետին ու նախարարին սպասում են Գյումրիում, որպեսզի գան և հստակ կամ թեկուզ մոտավոր ժամկետ ասեն, թե երբ իրենց հարազատները կվերադաձվեն։

Գերիների հարազատները նաև չեն թույլատրում աշխատակիցների ելումուտը:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի մոտակայքից գերեվարվել էին 64 պահեստազորային, նրանցից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նաև նախորդ շաբաթ մոտ 13 ժամ փակ էին պահել մարզ տանող ճանապարհները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---