Ալիև․ Չեմ պնդում, թե ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս պետք չէ, բայց այն այլ հարցերով պետք է զբաղվի

Ալիև․ Չեմ պնդում, թե ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս պետք չէ, բայց այն այլ հարցերով պետք է զբաղվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման մասով։ Նա ասել է, որ չի պնդում, թե Մինսկի խումբն այլևս պետք չէ՝ նոր պայմաններում այն կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

«Կարծում եմ՝ կան ոլորտներ, որտեղ ՄԽ-ն կարող է իր դերն ունենալ հետկոնֆլիկտային իրավիճակում։ Ոչ որպես խումբ, որն օգնում է կարգավորել հակամարտությունը՝ հակամարտությունն արդեն հանգուցալուծված է։ Երբ ես խոսում եմ ՀՀ հետ խաղաղ պայմանագրի մասին, եթե Հայաստանը դիտարկի այդ հարցը, այդտեղ միջազգային խաղացողների համար գործունեության բազմաթիվ ոլորտներ կբացվեն՝ սահմանազատման, սահմանագծման, փոխգործակցության հարցերում․․․Հուսով եմ՝ ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները շուտով կժամանեն որոշ առաջարկներով, և մենք դրանք շատ ուշադիր կուսումնասիրենք»,- ասել է Ալիևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ ՄԽ անդամները պետք է իրենք որոշեն հետագա գործունեության սկզբունքները։

«Ես հանդիպել եմ ՄԽ դեսպանների հետ պատերազմից հետո և խնդրել ինչ-որ առաջարկներ ներկայացնել, քանի որ, սովորաբար, հենց Մինսկի խումբն էր առաջարկներ անում․․․Անշուշտ՝ խմբի կազմն ու հարաբերությունները դրա ներսում իրենք են որոշում։ Մեզ առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչպիսին է համանախագահների՝ ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումը, ինչպես են նրանք տեսնում ՄԽ հետագա գործունեությունը»,- ասել է Ալիևը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Նրանք մեծ ավանդ ունեն կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---