Քաղավիացիա․ Fly Armenia Airways-ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել

Քաղավիացիա․ Fly Armenia Airways-ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել

PanARMENIAN.Net - Fly Armenia Airways-ի` Իրանում հայտնված օդանավը չի ապամոնտաժվել, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Իրանական կողմի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում Fly Armenia Airways ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռն ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը», - գրված է հաղորդագրությունում։

Քաղավիացիայում նաև նշում են, որ շատ մանրամասներ չեն կարող հայտնել օդանավի՝ Իրանում հայտնվելու վերաբերյալ, քանի որ գործն այժմ քննվում է քրեական վարույթի շրջանակում։

Փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Fly Armenia airways ավիաընկերության Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կոմիտեից նշել էին, որ իրենք տեղյակ են օդանավի գտնվելու վայրի մասին և սերտ համագործակցում են «առնչվող պետությունների ավիացիոն ղեկավարության հետ»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---