Բեգլարյանը` Ալիևին․ Ինչո՞ւ հայերը չվերադառնան Բաքու, Սումգայիթ և իրենց պատմական Նախիջևան, Շամքոր, Գանձակ

Բեգլարյանը`  Ալիևին․ Ինչո՞ւ հայերը չվերադառնան Բաքու, Սումգայիթ և իրենց պատմական Նախիջևան, Շամքոր, Գանձակ

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, անդրադարնալով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ «ադրբեջանցիները վերադառնալու են Երևան, Սևան և Զանգեզուր», Twitter-ի իր միկրոբոլգում գրել է․ «Ինչո՞ւ հայերը չվերադառնան Բաքու, Սումգայիթ և իրենց պատմական տարածքներ Նախիջևան, Շամքոր, Գանձակ և այլն»։

«Ադրբեջանն ու անձամբ Ալիևն ամեն ինչ անում են Հայաստանին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար՝ զուգահեռաբար խոսելով տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը «պատրաստակամության» մասին»,-ասվում է գրառման մեջ։

Ալիևը հայտարարել է, որ մի օր ադրբեջանցիները «կվերադառնան Երևան», որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իր նախնիները, բայց դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունեն։ “Ես ասել եմ, որ կվերադառնանք։ Դա նշանակում է՝ ինչու ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործելու ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնալ Երևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---