Փաշինյանն Ալիևին բանաստեղծությամբ է պատասխանել․ «Ես քեզ չեմ ատում՝ խղճում եմ»14 ապրիլի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանել է բանաստեղծ Իգնատ Մամյանի ստեղծագործությամբ: «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նոր չեն։ Հիմա նոր ոգևորություն է մտել և, իմ կարծիքով, որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը՝ այստեղ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում։ Եվ կարծում եմ, որ պետք է ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման մարդկանց նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը Ղարաբաղյան հակամարտության առթիվ մի բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի քառատող կար՝ Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ, Այդպես խղճում են մարդիկ խելացի, Հոգեհիվանդի մռայլ վանդակից Իրեն հայհոյող խենթ արարածին։ Սա էլ մեր պատասխանն Իլհամ Ալիևին»,- ասել է Փաշինյանը։ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |