Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքում ախտորոշվել է վարակը: Այս մասին հայտնել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ, նշել է Մուսինյանը։

Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Վերջինիս կինը՝ Ռիտա Սարգսյանը, մահացել է վիրուսի հետևանքներից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վարակվել էր կորոնավիրուսով 2020-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---