Փոխվարչապետ․ Թուրքիայի արտոնությունները ԵԱՏՄ-ում 4․5 ամսից կվերացվեն

Փոխվարչապետ․ Թուրքիայի արտոնությունները ԵԱՏՄ-ում 4․5 ամսից կվերացվեն

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ շրջանակում Թուրքիային տրված արտոնությունները վերացվելու են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«ԵԱՏՄ-ում կա ընդունված ակտ, որի համաձայն 4․5 ամսից Թուրքիային տրված արտոնությունները վերացվելու են։ Եվ այս առումով, կարծում եմ, որ մեր գործարարները, տնտեսվարողները սա պետք է հաշվի առնեն, քանի որ խոսքը շատ լուրջ այլընտրանքային վաճառքի շուկայի մասին է»,- ասել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա։

Մարտին Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այդ մասին որոշում է կայացվել ԵՏՀ խորհրդի նիստում, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---