Ադրբեջանցիները երեխաներին տանում են «ռազմավարի պուրակ»՝ հայերի դիերից հանած սաղավարտների հետ խաղալու

Ադրբեջանցիները երեխաներին տանում են «ռազմավարի պուրակ»՝ հայերի դիերից հանած սաղավարտների հետ խաղալու

PanARMENIAN.Net - Ադրբեջանում, հավանաբար, շատ են հպարտանում ապրիլի 12-ին Բաքվում բացված արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «ռազմական ավարի պուրակով»։ Այդ է վկայում ոչ միայն ադրբեջանցիների անթաքույց ձգտումն ամեն կերպ ցուցադրելու միջազգային հանրությանը այդ «նվաճումը», այլև երեխաներին էլ դրան մասնակից դարձնելու հակումը։

2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը կոչվում է «ռազմական ավարի պուրակ»։ Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են նաև հայ զինվորների սաղավրատներ, ինչպես նաև հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Համացանցում տարածվում են ադրբեջանցի երեխաների լուսանկարները, որոնք այդ պուրակում խաղում են զոհված հայ զինծառայողների սաղավարտների հարևանությամբ, նկարվում հայկական ռազմատեխնիկայի մոտ, առանց քաշվելու դիպչում հայ զինվորների ծաղրական մանեկեններին, այդ թվում՝ իբր գերեվարված։ Լուսանկարները ոչ միայն լրագրողներ են հրապարակել, այլև ծնողներ։

Փոքրիկ ադրբեջանուհին, հավանաբար, խեղդելու իր ունակությունն է փորձում հայ զինվորի մանեկենի վրա։ Եվ դա նրան դուր է գալիս։

Անմասն չեն մնում նաև մանկահասակ երեխաները։ Առավել ևս, որ մինչև 6 տարեկան երեխաների մուտքն այդ «ադրբեջանական Դիսնեյլենդ» անվճար է։ Իսկ մյուսները պետք է վճարեն 2 մանաթ (մոտ $1)՝ այդքան է հայատյացությունը նոր մակարդակի բարձրացնելու գինը։

Օտարերկրացիները կարող են շրջել պուրակում 10 մանաթով (մոտ $5), իսկ առանձնակի հետաքրքվողների համար կան նաև զբոսավարի ծառայություններ՝ 20 մանաթի (մոտ $10) դիմաց։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---