Նախարար․ ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի մոտ 600 դեպք կա

Նախարար․ ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի մոտ 600 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի մոտ 600 դեպք: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահության ոլորտի վիճակը:

Նախարարը նշել է՝ որպեսզի կորոնավիրուսի կրկնավարակ գրանցվի, առաջին վարակումից առնվազն 90 օր պետք է անցնի։

Համավարակի հետ կապված վիճակը նախարարը կայուն լարված է գնահատել՝ նշելով, որ օրական ունենում ենք 800-900 հիվանդ, որոնք բժշկական օգնություն են ստանում տանը և պոլիկլինիկաների հսկողության տակ են։

Նախարարը տեղեկացրել է, որ 2020-ին իրականացվել է 595,000 թեստավորում, որից 159,000-ը դրական է եղել, 40,000-ից ավելի հիվանդ օգտվել է ստացիոնար բուժումից։

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 206,142-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3817 դեպք կա, այլ պատճառով՝ 964։ Փաստացի բուժվողների թիվը 16,236 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---