ԱՆ․ Պատվաստման մասին կեղծ լուրերին խիստ ենք մոտենալու` ԱԱԾ, Ոստիկանություն կդիմենք

ԱՆ․ Պատվաստման մասին կեղծ լուրերին խիստ ենք մոտենալու` ԱԱԾ, Ոստիկանություն կդիմենք

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով պայմանավորված ամեն ինչ և հատկապես պատվաստանյութերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա և դա միայն Հայաստանին չէ բնորոշ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ պատվաստման գործընթացի վերաբերյալ սուտ տեղեկություններ են հնչում։

«Մենք շատ խիստ ենք մոտենալու և մեզ հայտնի դարձած բոլոր տեղեկությունները հայտնելու ենք Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև սա ազգային անվտանգության հարց ենք համարում։ Մարդկանց մոտ վտանգի, սուտ տեղեկատվության տարածումը խաթարում է ամբողջ գործընթացը, Covid-19-ի դեմ պայքարի միջոցառումները, որոնք փորձում է իրագործել կառավարությունը և ապահովագրել մեր բնակչությանն այս աղետից»,-հայտարարել է նախարարը՝ անդրադառնալով համավարակի մասին չճշտված լուրերին։

Նախարարը նշել է, որ մահվան դեպքերն ԱՆ-ին մտահոգում են և իրենք ամեն ինչ պետք է անեն, որ պատվաստման գործընթացը սահուն ընթանա, իսկ հիվանդությունը հաղթահարվի։

Ապրիլի 13-ից ՀՀ-ում սկսվել է զանգվածային պատվաստման գործընթացը, այն իրականացվում է կամավոր կերպով՝ ռիսկի խմբերի շրջանում։ Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---