Մայորը բերման է ենթարկվել՝ 600,000 դրամ կաշառքը վերցնելիս

Մայորը բերման է ենթարկվել՝ 600,000 դրամ կաշառքը վերցնելիս

PanARMENIAN.Net - Ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայորը բերման է ենթարկվել՝ 600,000 դրամ կաշառքը վերցնելիս։

Ապրիլի 13-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հաղորդում է ստացվել, ըստ որի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց, որպես կաշառք, պահանջել էր 600,000 դրամ, որը պետք է փոխանցվեր ապրիլի 13-ին կամ 14-ին:

Նա կաշառքը պահանջել է մի քաղաքացու զինապարտության տարկետումը դեռևս 2016 թվականին լրացած լինելու պայմաններում լրացուցիչ բժշկական հանձնաժողովային հետազոտումներ չանցկացնելու, այդ կապակցությամբ զինվորական գրքույկում համապատասխան նշումներ անելու, զինվորական գրքույկը կնիքելու և զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար։

Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին հիշյալ ստորաբաժանման բաժանմունքի պետը 600, 000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600,000 դրամը։ Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը, որ կոչումով մայոր է, ձերբակալվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---