ՀՀ-ում կորոնավիրուսի 870 նոր դեպք կա և 33 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 870 նոր դեպք կա և 33 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 207,973-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 870-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 33 դեպք է գրանցվել, 24-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3859 դեպք կա, այլ պատճառով՝ 978։

Ապաքինվել է ևս 1056 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 187,256 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,880 է։

Ընդհանուր առմամբ, 931,583 թեստ է արվել, մեկ օրում` 5290:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---