ՌԴ պատգամավոր․ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել

ՌԴ պատգամավոր․ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այդ մասին Պախոմովը տեղեկացրել է Instagram-ում։

Ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Օրակարգում հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի 5 ներկայացուցիչ, մյուս 7-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը։

«Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։

Թեև հարցը նախապես ընդգրկված էր փաթեթով, սակայն, ադրբեջանական պատվիրակության նախագահի պնդմամբ հայ ռազմագերիների մասին հարցն առանձին էր քվեարկության դրվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---