20 ապրիլի 2021 - 18:11 AMT
ԱԽ քարտուղարը կայցելի ՌԴ և Տաջիկստան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ռուսաստան և Տաջիկստան։

Ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Գրիգորյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանում։

Ապրիլի 28-29-ին ԱԽ քարտուղարը Դուշանբեում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։

Այդ օրերին նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Տաջիկստանի Հանրապետությունում։