Սպենդիարյանի արձանի պատվանդանին կապույտ ներկով գրություններ են թողել

Սպենդիարյանի արձանի պատվանդանին կապույտ ներկով գրություններ են թողել

PanARMENIAN.Net - Երևանում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին կապույտ ներկով գրություններ են թողել։ Այդ մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Հերթական իրավախախտումն է արձանագրվել Երևանում։ Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է»,- ասվում է գրության մեջ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---