Պուտին․ ՌԴ-ն գլխավոր դերակատարն էր ԼՂ-ում պատերազմի կասեցման գործում

Պուտին․ ՌԴ-ն գլխավոր դերակատարն էր ԼՂ-ում պատերազմի կասեցման գործում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին։ Ռուսաստանը գլխավոր դերն է կատարել Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական հակամարտության կասեցման գործում»,-ասել է նա։

Ըստ Պուտինի՝ ՌԴ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը և արդեն իսկ շատ բան է արել Սիրիայում կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հաստատման համար։

Պուտինը նշել է նաև, որ ՌԴ-ն միշտ բաց է լայն միջազգային գործակցության համար։

2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման մասին։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---