ՊԵԿ. 2020-ի մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերը մոտ 2500-ով ավելացել են

ՊԵԿ. 2020-ի մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերը մոտ 2500-ով ավելացել են

PanARMENIAN.Net - Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021-ի մարտ ամսվա ցուցանիշները:

2021թ. մարտի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է մոտ 622,5000, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է մոտ 2500-ով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38,500-ով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85,500-ով, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։

2020թ․ մարտին երկրում կարանտին էր հայտարարված կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Միաժամանակ, 2021 թվականի մարտին` նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաև եկամուտները (հարկման բազան), եկամտային հարկը, ինչպես նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան):

Մասնավորապես` 2021թ․ մարտին եկամուտը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով: Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28.2 մլրդ դրամ, 2020թ. մարտին` 27.9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23.3 մլրդ դրամ:

Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021թ. մարտին կազմել է 211,300 դրամ, ինչը 2020թ. մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11,800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27,400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37,200 դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---