Խոսնակ․ Ագարակում և Մեղրիում կատարվածը հայտնի շրջանակների կազմակերպածն էր21 ապրիլի 2021 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ այցի շրջանակում Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կազմակերպած գործողություններ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա հավելել է, որ այդ գործողությունները որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ Նա նաև տեսանյութ է հրապարակել վարչապետի Կապան այցից, որտեղ բնակիչները ողջունում են Փաշինյանին։ «Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին»,- գրել է նա։ ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Իսկ Քաջարան, որի մուտքերը փակել էին քաղաքացիները, Փաշինյանը չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։ Կապանում իշխող ուժը նաև աջակիցներ ունի Փաշինյանը շփվել է մարդկանց հետ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |