Փաշինյանը հանձնարարել է կտրուկ միջոցառումներ ձեռնարկել Սյունիքում

Փաշինյանը հանձնարարել է կտրուկ միջոցառումներ ձեռնարկել Սյունիքում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Ոստիկանության և ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել ապրիլի 21-ին Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա հանձնարարել է կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել։

ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Մեղրի ու Ագարակ https://www.panarmenian.net/arm/news/292259/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաևայսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---