Forbes-ի՝ ՌԴ ամենահարուստ գործարարների ցանկում 9 հայ կա22 ապրիլի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Forbes-ի՝ ՌԴ ամենահարուստ 200 գործարարի 2021թ․ ցանկում 9 հայ կա։ «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականտեր (մինչև 2018թ․) Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 40-րդ հորիզոնականում է $3.5 մլրդ կարողությամբ։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ 55-ամյա Սամվել Կարապետյանը, որը 2020-ին 39-րդն էր ցուցակում, 2021-ին զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը։ Հանդեսը նրա կարողությունը գնահատել է $3.3 մլրդ։ Առաջին անգամ ցանկում ընդգրկվել է ֆիքսված գների Fix Price խանութների համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանը, որը ռեթեյլերի արժեթղթերի վաճառքից հետո միլիարդատեր է դարձել։ Նա 49-րդ հորիզոնականում է $3.1 մլրդ կարողությամբ։ 73-րդ տեղում է հայազգի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց)՝ Badoo ինտերնետ ծանոթությունների ծառայության հիմնադիրն է և ունի $1.9 մլրդ։ «Սկարտել» ընկերության հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանը 115-րդ տեղում է, նրա կարողությունը $1 մլրդ է։ Նրան հաջորդում է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերության նախագահ, RVVZ Foundation ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր, բարերար և «Ավրորա» հումաիտար մրցանկի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը ևս գնահատվում է $1 մլրդ։ Նիկոլայ և Սարգիս Սարկիսով եղբայրները «ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության սեփականատերերն ու տնօրենների խորհրդի նախագահները, ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 141 և 142-րդ տեղերը։ Յուրաքանչյուրի կարողությունը գնահատավում է $850 մլն։ ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, iiko, Findo և Ayb հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը 174-րդ տեղում է $700 մլն կարողությամբ։ Վարկանիշում ընդգրկված 200 գործարարների կարողությունների հանրագումարը կազմում է $663 մլրդ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Ամենաընթերցվողը բաժնում | Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը |