Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիդնեյում Արդարության երթ է անցկացվել![]() 24 ապրիլի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Սիդնեյում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արդարության երթ է անցկացվել, տեղեկացնում է այդ երկրի Հայ դատի հանձնախումբը։ Երթի մասնակիցները կոչ են արել Ավստրալիային ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։ Քայլերթի մասնակիցների պաստառներին գրված էր՝ «Մեր վերքերը դեռ բաց են», «Այլևս երբեք», «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։ Ցուցարարները երթի են դուրս եկել այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կրկին չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։ 106 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են 1․5 մլն նահատակների հիշատակը։ ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |