Պուտինն ու Մակրոնը պատրաստ են համակարգել գործողությունները ԼՂ հարցում27 ապրիլի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննակել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է, շարունակվում է 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ԶԼՄ-ները, մասնավորապես` Figaro-ն, գրել է, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել ԼՂ վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսելով ԼՂ-ում իրավիճակի մասին՝ Մակրոնը շեշտել է «ձերբակալվածների հարցում կոնկրետ առաջընթացի անհրաժեշտությունը, հումանիտար աջակցությունն ու մշակութային ժառանգության պահպանումը»։ Ըստ պարբերականի, երկու երկրի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Ղարաբաղում կարգավորման հասնելու համար, և առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ այդ ուղղությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |