AAA. Օբամայի այցը Թուրքիա Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու ունիկալ հնարավորություն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի Թուրքիա կատարելիք այցը Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության եւ Անկարայի կողմից դրա ժխտման հարցը բարձրացնելու ունիկալ հնարավորություն է ընձեռում: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում, Համագումարը ողջունում է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, Ֆրենկ Պալլոունի եւ Մարկ Կիրկի նախաձեռնությունը, որոնք եւս մեկ անգամ Բարակ Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումի մասին:



Բարակ Օբամայի Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Պալլոունը եւ Մարկ Կիրկը ԱՄՆ նախագահին նամակ են հղել, որում նրան հիշեցրել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումի մասին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---