Երուսաղեմում հայերի շրջանում տուժածներ չկան12 մայիսի 2021 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմում, որը վերջին օրերին հրթիռակոծվել է Գազայի հատվածից, հայերի շրջանում տուժածներ չկան։ Այդ մասին հայտնել են ԱԳՆ-ից, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։ Նախարարությունից նշել են նաև, որ մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների հետ: «Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան, համայնքային կյանքն ընթանում է բնականոն հունով»,– ասել են գերատեսչությունից: Երուսաղեմում և Սուրբ Երկրում ստեղծված լարվածության հետևանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել, եկեղեցիները չեն տուժել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ «Այս օրերին կանոնավոր կերպով կատարվել են եկեղեցական բոլոր արարողությունները, կրթական հաստատություններում շարունակվել են դասընթացները»,-ասվում է նրա գրառման մեջ։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասամ» բրիգադի մարտական թևը հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել էին, որ գնդակոծությունների ակտիվացումը կապված է Պաղեստինի բնակելի շենքերին ուղղված հարվածների հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |