Ֆրանսիայի դեսպանը մեջբերել է Շիրազին. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես...»

Ֆրանսիայի դեսպանը մեջբերել է Շիրազին. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես...»

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Հովհաննես Շիրազի հայտնի բանաստեղծությունը՝ հայերեն բնագրով և ֆրանսերեն թարգմանությամբ։

Nous étions en paix comme nos montagnes

Vous êtes venus comme des vents fous.

Nous avons fait front comme nos montagnes

Vous avez hurlé comme les vents fous.

Éternels nous sommes comme nos montagnes

Et vous passerez comme des vents fous.

Impromptu de Hovhannès Chiraz, trad. Jacques Gaucheron.

ԷՔՍՊՐՈՄՏ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհաննես Շիրազ

Նա նաև հրապարակել է Արարատ լեռան լուսանկարը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---