ՌԴ ԱԳ փոխնախարարը ԼՂ-ին առնչվող իրավիճակն է քննարկել Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ18 մայիսի 2021 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այդ երկրում Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ։ ՌԴ-ում Ֆրանսիայի լիազոր և արտակարգ դեսպան Պիեռ Լևիի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ կարծիքների հանգամանալից փոխանակում է եղել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |