ԱՄՆ ԶՈւ-ն «դասեր է քաղել» ԼՂ-ում պատերազմից․ Կօգտագործի ԱԹՍ-ների կիրառման փորձը

ԱՄՆ ԶՈւ-ն «դասեր է քաղել» ԼՂ-ում պատերազմից․ Կօգտագործի ԱԹՍ-ների կիրառման փորձը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Զինված ուժերի կիբերհրամանատարությունը կօգտագործի Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձը՝ կիբերպատերազմի առաջին գումարտակը ձևավորելիս։ Այդ մասին հայտարարել է գերատեսչության գեներալ-լեյտենանտ Սթիվեն Ֆոգարտին Cyber Electromagnetic Activity (CEMA) խորհրդաժողովում։

«Այս ամռանը մենք մտադիր ենք թողարկել առաջին կիբերթիմը՝ ECT-ն, և փորձարկել։ Մենք մտադիր ենք մի շարք գաղափարներ փորձարկել: Դա կապված է նաև այլ հակամարտություններից քաղած դասերի հետ։ Հատկապես Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունից»,-ասել է նա, գրում է Breaking Defense-ը։

Ֆոգարտին նշել է, սակայն, որ համամիտ չէ այն լայն տարածված կարծիքի հետ, թե «Ադրբեջանը հաղթել է Հայաստանին առավելապես անօդաչուների հաշվին», քանի որ ԱԹՍ-ները կարող են գրոհել թիրախները դրանց հայտանբերումից հետո միայն և դրանք պետք է հաղթահարեին հակառակորդի պաշտպանությունը։

«Բացի այդ, ԱԹՍ-ների համար հրամանատարներ էին պետք, որոնք կհավաքեին լայնածավալ տեղեկատվությունը և արագ որոշում կկայացնեին հարվածելու մասին՝ հասցնելով դա անել մինչ թիրախի տեղափոխումը կամ այն կորցնելը»,-ասել է նա։

Արցախի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ համագործակցությամբ լայնորեն կիրառել է թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և սոցիալական նշանակության օբյեկտները գրոհելու համար։ Հատկապես լայնորեն են կիրառվել թուրքական թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---