Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն մայիսի 25-ի երեկոյան հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», - ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---