Այվազյանը՝ Զարիֆին․ Բաքուն փորձում է ստեղծել նոր իրողություն, որը չեն բխում տարածաշրջանում կայունությամբ շահագրգիռների շահերից

Այվազյանը՝ Զարիֆին․ Բաքուն փորձում է ստեղծել նոր իրողություն, որը չեն բխում տարածաշրջանում կայունությամբ շահագրգիռների շահերից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։

«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:

Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։»,-ասել է նա։

Այվազյանը շեշտել է, որ այս պայմաններում տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է։

Մինչ ՀՀ ժամանելը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Ադրբեջանու էր։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և «կոմունիկացիոն միջանցքները»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---