Մակունց․ Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքի իրադարձություններին

Մակունց․ Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքի իրադարձություններին

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովի նիստում, անդրադառնալով մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզում հայ զինվորների գերեվարմանը, հայտարարել է՝ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ն օպերատիվորեն արձագանքի իրադարձություններին։

«Դրա հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների», - ասել է նա՝ հավելելեվով, որ դա տեղի է ունեցել, քանի որ միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տվել և իրերն իրենց անունով չեն կոչում:

Խմբակցության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ դա չի կարելի անվանել գերեվարում, «դա առևանգում է»:

«Կոչ եմ անում մեր գործընկերներին անպայման և պարտադիր հստակ գնահատական և դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին»,-ասել է Մակունցը։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։

Մայիսի 26-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքին Ադրբեջանի գործողություններին,ասել էր, որ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը չի գոհացնում հայկական կողմին և որ կազմակերպությունը հստակ չի հայտարարել, թե Ադրբեջանը պետք է դուրս բերքի զորքը ՀՀ տարածքից։ Նա չէր բացառել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հավանականությունն Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---