Գեղարքունիքում գերեվարվածները պայմանագրային են, անունները հայտնի են

Գեղարքունիքում գերեվարվածները պայմանագրային են, անունները հայտնի են

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու Ադրբեջանի կողմից գերեվարված անձինք պայմանագրային զինծառայողներ են, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց անունները․

Ա. Ն. Աբգարյան

Ի. Ա. Սարգսյան

Վ. Վ. Սարգսյան

Բ. Ս. Օհանյան

Ա. Գ. Բուդոյան

Վ. Օ. Ռաֆայելյան

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով 6 հայ զինծառայողի գերեվարմանը, հայտարարել է, որ զինվորները «ականապատման աշխատանքներ են կատարել ՀՀ տարածքում՝ զուգորդելով զգուշացնող նշանների տեղադրմամբ»։

«Ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է արվել նշանների տեղադրմամբ, որ ականապատված է տարածքը՝ սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սա գերեվարում չէ՝ տեղի է ունեցել հայ զինվորների առևանգում ՀՀ տարածքից։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---