ՊՆ-ն քարտեզ է հրապարակել․ Գերեվարված հայ զինվորները ՀՀ տարածքում էին

ՊՆ-ն քարտեզ է հրապարակել․ Գերեվարված հայ զինվորները ՀՀ տարածքում էին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գերեվարած հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը։

Նախարարությունը նաև հրապարակել է տեղանքի մանրամասն քարտեզը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---