Սահմանների ամրապնդման համար Սյունիքում ռուս սահմանապահներին նոր տարածքներ են տրվել

Սահմանների ամրապնդման համար Սյունիքում ռուս սահմանապահներին նոր տարածքներ են տրվել

PanARMENIAN.Net - Գործադիրի նիստում որոշվել է Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներում անհատույց տարածքներ տրամադրել ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահներին։

Որոշումը պայմանավորած է ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ:

Կառավարությունն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշումը։

Ըստ այդմ՝ ՀՀ-ն կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և ՀՀ սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---