«Կոդավորման հմտություններ» նախագիծն ընդլայնվում է՝ ներառելով Հայաստանի մարզային դպրոցները27 մայիսի 2021 - 18:22 AMT PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի մարզային փուլը, որի շրջանակում Հայաստանի մարզային երեք հիմնական դպրոցներում կդասավանդվի կոդավորման արտալսարանային դասընթացներ։ Ծրագրի ընդլայնումը հնարավոր դարձավ, հաշվի առնելով տարեսկզբին Երևանի երեք դպրոցում իրականացրած պիլոտային փուլի հաջողությունն ու ստացված դրական արձագանքները։ Նախագիծը միտված է զարգացնելու աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, ինչպես նաև թվային և այլ առանցքային ունակությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողություն, ստեղծարարություն և համագործակցային աշխատանք: Դասընթացներն անցկացվելու են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներով, որոնց միջոցով աշակերտները կարող են առաջարկել նորարարական լուծումներ և ստեղծել առօրյա կյանքում կիրառելի նախագծեր։ Ծրագրի այս փուլում շահառու դպրոցներ են ընտրվել Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցները։ Ծրագիրը ներդրվելու է նշված դպրոցներում արդեն գործող Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբներում, ինչը էապես կբարձրացնի դրա արդյունավետությունը, հաշվի առնելով նաև աշակերտների անգլերենի և այլ առանցքային հմտությունների տիրապետումը։ Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ: Ծրագրի այս փուլում ընդգրկված է շուրջ 70 աշակերտ: Ծրագրի Մարզային փուլի մեկնարկի առիթով «Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության տնօրեն Աշոտ Բարսեղյանը նշել է․ «Շատ ուրախ ենք, որ այս հիանալի նախագիծը հասանելի դարձավ նաև մարզերում: Մարզերի պատանիներն էլ այժմ կկարողանան բացահայտել իրենց ներուժը կոդավորման ոլորտում ու նոր հնարավորություններ կունենան իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում»: «Անչափ ուրախ ենք, որ «Տելեկոմ Արմենիա» ընկերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կարող ենք այս ուսուցման և զարգացման հիանալի հնարավորությունը առաջարկել մարզային դպրոցների աշակերտներին։ Նախագծի հաջող իրականացումը Երևանում ապացուցեց, որ եթե կա հնարավորություն, ապա մեր աշակերտներն ունեն մեծ ցանկություն և ունակություններ ուսումնասիրելու կոդավորման հիմունքները, զարգացնել առանցքային հմտությունները հետաքրքիր և ինտերակտիվ մեթոդաբանությամբ։ Այս հնարավորությունը առաջարկելով մարզերում բնակվող աշակերտներին, մենք նաև փորձում ենք ապահովել հավասար հասանելիություն բարձրակարգ ուսուցմանը, ինչը հեռանկարոում կարող է դրականորեն ազդել նրանց ապագա կրթության և կարիերայի վրա», - նշել է Հայաստանում Բրիտանական խորհրդի կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |