ԵԱՀԿ նախագահը՝ սահմանին վիճակի մասին. Պատրաստ ենք աջակցել երկխոսությանը

ԵԱՀԿ նախագահը՝ սահմանին վիճակի մասին. Պատրաստ ենք աջակցել երկխոսությանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով։ Այդ մասին նրա գրառում է կատարել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։

«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրություններով: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և միջոցներ ձեռնարկել երկխոսությանը նպաստող վստահության մթնոլորտի ստեղծմանն աջակցելու համար»,- ասում է գրառման մեջ։

Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---