IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ29 մայիսի 2021 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության 71%-ը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, նույնիսկ եթե նման հնարավորություն լինի։ Այդ են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները։ Որպես պատճառ հարցման մասնակիցները տարբեր փաստարկներ են բերել․ «ինձ մտահոգում է կողմնակի ազդեցությունը» (37%), «չեմ կարծում, որ ինձ դա պետք է» (25%), «ուզում եմ ավելին իմանալ, թե որքանով արդյունավետ են ազդում պատվաստանյութերը» (15%), «ինձ ընդհանրապես պատվաստումներ չեն անում» (13%)։ Հարցման մասնակիցների 3%-ը հայտարարել է, որ իրենց ընտրած պատվաստանյութը մատչելի չէ, իսկ 4% / 2%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է դա անել։ Մայիսի 29-ի տվյալներով ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,555-ի, առողջացածների ընդհանուր թիվը 212,752 է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4428 դեպք կա, այլ պատճառով՝ 1079։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |