ԿԸՀ դիմած որոշ քաղուժերի փաստաթղթերում թերություններ կան

ԿԸՀ դիմած որոշ քաղուժերի փաստաթղթերում թերություններ կան

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հանձնաժողով դիմած քաղաքական ուժերի մեծ մասի ներկայացարած փաստաթղթերում բացթողումներ ու թերություններ է գտել: Մասնակից ուժերից մի քանիսին երկու օր ժամանակ է տրվել դրանք լրացնելու համար, գրում է Panorama.am-ը։

Այսպես, 48 ժամ կտրամադրվի «Պատիվ ունեմ», «Ազատ Հայրենիք», Շիրնյան-Բաբաջանյան դաշինքներին, «Քաղաքացիական պայմանգիր», «Արդար Հայաստան», «Հանարպետություն» ՀԱՊ, «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», Եվրոպական, «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացու որոշում» ու մի քանի այլ կուսակցությունների՝ փաստաթղթերը լրացնելու համար։

Մայիսի 29-ի արտահերթ նիստի օրակարգում նաև այդ հարցերն են։

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 23 կուսակցություն ու 4 դաշինք։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---