Բարերար Միքայել Վարդանյանի 109 մլն դրամի նվերը՝ հատուկ կրթահամալիրի լսողության խանգարումներ ունեցող երեխաներին

Բարերար Միքայել Վարդանյանի 109 մլն դրամի նվերը՝ հատուկ կրթահամալիրի լսողության խանգարումներ ունեցող երեխաներին

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սանի նվերներ են հատկացվել:

Դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքերը թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը: Կրթահամալիրն արդեն ունի նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն:

Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---