Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս

Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս։ Նրանք Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչներ էին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները շարունակում են նպաստել խաղաղ կյանքի վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում։

Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովն ասել է, որ կենտրոնն իրականացնում է ուխտավորների ուղեկցություն դեպի հոգևոր կենտրոններ և այդ օբյեկտների պաշտպանություն, որոնցից մեկն էլ Ամարասն է։

44-օրյա պատերազմի հետևանքով Ամարասը հայտնվել է ադրբեջանական զինուժի հետ շփման գծի հարևանությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---