ՀՀ-ում Covid-19-ի 34 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 34 նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,670-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4438 դեպք կա, այլ պատճառով՝ 1082։

Ապաքինվել է ևս 227 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 213,208 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3942:

Մայիսի 30-ին կատարվել է 2655 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,083,960 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---