Վրաստանը բացվել է․ Ցամաքային ճանապարհով կարելի է մեկնել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով

Վրաստանը բացվել է․ Ցամաքային ճանապարհով կարելի է մեկնել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով

PanARMENIAN.Net - Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանայինԲագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Անցակետերը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում։

Դեսպանատունը հիշեցնում է, որ Վրաստանի ամբողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակ կրելու պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը: Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---